Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել այս շաբաթվա ընթացքում։
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր, Կրեմլի հաղորդմամբ, քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ակտիվ միջնորդական ջանքերի համար, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը։
Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերի 16-ին` քնարկելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը: Ռուսական կողմի միջնորդությամբ այդ օրը երեկոյան հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Հայաստանը պատրաստվում էր գրավոր դիմել Ռուսաստանին ռազմական օգնության համար։ Ինչպես մայիսին՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրացման ժամանակ, այնպես էլ Սյունիքի վերջին մարտերից հետո Ռուսաստանը պատասխանեց դեմարկացիայի ու դելիմիտացիայի առաջարկով։ Արդյոք քննարկվել են այս հարցերը, ռուսական կողմի հաղորդագրության մեջ չի նշվում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Մոսկվայից ստացվել են առաջարկների սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, անմիջապես էլ հայտարարել` Հայաստանի համար այդ առաջարկություններն ընդունելի են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի են