Նիդերլանդներում մարդիկ բողոքում են կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումների դեմ: Ռոթերդամում անցած գիշեր տեղի են ունեցել ընդհարումներ, բողոքների մասնակիցները հրկիզել են ավտոմեքենաներ և քարեր են նետել իրավապահների վրա:
Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել: Ոստիկանությունն այդ նավահանգստային քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել, դադարեցրել է հանրային տրանսպորտի աշխատանքը և բնակիչներին կարգադրել է վերադառնալ տներ:
Իշխանությունները խնդրել են հեռախոսներով այդ անկարգությունները տեսագրող անցորդներին և բոլոր ականատեսներին տեսագրություններն ուղարկել իրավապահներին՝ անկարգությունների հանգամանաքները հետաքննելու համար:
Երեկվա անկարգությունների մասնակիցները բողոքում եմ իշխանությունների որոշման դեմ, համաձայն որի մարդիկ հանրային վայրեր կարող են այցելել միայն «կորոնա-անձնագրով»՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, կամ հիվանդությունից բուժվելու և վարակակիր չհանդիսանալու մասին հավաստող փաստաթղթով:
Նիդերլանդներում երեք շաբաթով վերականգնել են սահմանափակումները, քանի որ վերջին ժամանակաշրջանում նոր ախտահարումների թիվն էապես աճել է: