Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ համաձայնել է դադարեցնել 50-օրյա հացադուլը և փոխադրվել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ: Նա ասել է, թե կսկսվի սնվել, սակայն երբեք չի ընդունի ապօրինի ձերբակալությունը:
Վերջին շաբաթների ընթացքում Սաակաշվիլիիի փաստաբանները, բժիշկները, վրացական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Վրաստանի իշխանություններից պահանջել են 53-ամյա Սաակաշվիլիին բանտի հիվանդանոցից շտապ փոխադրել քաղաքացիական հիվանդանոց:
Այդ կոչերին են միացել նաև մեծ թվով գործող և պաշտոնաթող պետական և քաղաքական գործիչներ տասնյակ երկրներից:
Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն ասել է, որ «նախկին նախագահը կայուն ծանր վիճակում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունն առաջարկում է Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ. նա համաձայնել է պայմանով