Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինն է երեկ երեկոյան հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխել Ռուսաստանի հարավային օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ 31-ամյա զինծառայողը Տավուշի մարզից էր, վերջին ամիսներին էր ծառայության անցել Ջերմուկում, ամուսնացած էր, վեցամյա որդի ուներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել երեկ զոհված հայ զինծառայողի մարմինԶոհված զինծառայողների հազարատները փոխանցեց, որ դատական բժշկի խոսքով, մարմինը խոշտանգված չէ, բեկորային վնասվածքներով է։ Հարազատներն այնուամենայնիվ վստահ չեն, որ Տարոն Սահակյանը գերեվարվածների մեջ չի եղել։ Հարցնում են՝ եթե նա մարտադաշտում է զոհվել, ինչո՞ւ է մարմինը Բաքու հասել։
Ավագ լենտենանտը կհուղարկավորվի հայրենի Ոսկեվանում։
Երկրորդ զոհված զինծառայողի անունն է հրապարակվում նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտական գործողություններից հետո։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում. Տարոն Սահակյանը գերեվարված՞, թե՞ անհետ կորած զինծառայողների շարքում էր։
Երեկվա տվյալով, 6 ժամ տևած մարտերի հետևանքով ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի ճակատագիրն անհայտ է, Ադրբեջանը՝ 7 զոհ և 10 վիրավոր«Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Դրանց ընթացքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով», - հավաստիացնում է ՊՆ-ն։
Առաջիկա օրերին հայ իրավապաշտպանները Ստրասբուրգի դատարան կուղարկեն վերջին մարտական գործողությունների հետևանքով գերեվարվածների ու անհետ կորածների վերաբերյալ դիմումներ։
Թե' գերեվարված ու թե' անհետ կորած զինծառայողների շարքում են Վանաձորի՝ հանրությանը «Դուց» անունով ծանոթ զորամասի պայմանագրայինները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանի փոխանցմամբ, ընտանիքներից արդեն զանգեր են ստանում։ «Դուց»-ի պայմանագրայինները Սիսիանի դիրք են մեկնել դեռևս տասն օր առաջ։
«Երեկ կազմակերպություն է դիմել ենթադրյալ գերիներից մեկի մորաքույրը՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմից տեսանյութ է հրապարակվել և նկար, որտեղ իրենք ճանաչել են իրենց հարազատին, ով հանդիսանում է Վանաձորի «Դուց»-ի պայմանագրային զինծառայող, ում հետ կապի իրենք դուրս են եկել վերջին անգամ նոյեմբերի 16-ի առավոտյան։ Դրանից հետո որևէ կապ չեն ունեցել, ու արդեն տեսել են, ճանաչել են նկարում և տեսանյութում։ Նաև հայտնել, որ այդ տարածք, որպես դիրքեր, իրենք գնացել են տասն օր առաջ, ինքը ծառայելիս է եղել դեռևս տասն օր առաջ Սիսիանի դիրքերում», - մանրամասնեց Սադիկյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ հարաբերական կայուն է։ Ռազմական գերատեսչության փոխանցմամբ, երեկ երեկոյան ադրբեջանական զիմնված ուժերի ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի սահմանին։ Պաշտոնական Բաքուն հաղորդում է, թե Հայաստանի սահմանից են կրակել Թովուզի իրենց դիրքերի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի նախապատրաստական փուլի առաջարկները Հայաստանի համար ընդունելի են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն կրկին մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջՏավուշի մի քանի համայնքապետեր «Ազատության» հետ զրույցներում վստահեցրին, որ իրավիճակը խաղաղ է, բնակավայրերում կրակոցի ձայն չկա։