Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե չնայած ռուսական կողմի միջնորդությամբ նախօրեին հաստատված հրադադարին՝ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։
Պաշտոնական Բաքուն էլ Երևանին է մեղադրում «սադրանքները շարունակելու համար»։ «Նոյեմբերի 17 ի երեկոյան Հայաստանի Զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից թիրախավորել են Թովուզի շրջանում տեղակայված դիրքերը», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի դրությամբ, ըստ հայկական կողմի, իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։