Նոյեմբերի 18-19-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում։
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նոյեմբերի 18-ից 19-ը կանցկացվի Հայաստանում