Փարիզը դիմել է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ հրադադարը հարգելու հորդորով

Փարիզը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման ​կապակցությամբ, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

«Ֆրանսիան խորը անհանգստություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգային իրավիճակի վատթարացման և ծանր զրահատեխնիկայի ենթադրյալ կիրառման առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, հատկապես հայկական կողմից»,- հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։

Փարիզը հավասարապես դիմել է թե՛ Հայաստանին, թե՛ Ադբեջանին՝ հրադադարը հարգելու հորդորով։ «Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, որի հանձնառությունը նրանք ստանձնել էին 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. Մայիսից մեկնարկած ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ. կմ տարածք
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը պատրաստ է սկսել սահմանագծման գործընթացը, որը ԼՂ հիմնահարցի հետ առնչություն չունի. ԱԽ քարտուղար