Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ։
Կրեմլի հաղորդագրության համաձայն, «Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրադրությունը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո»։
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները այս հարցի առնչությամբ, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:
Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը, նաև ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետ. Մայիսից մեկնարկած ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ. կմ տարածք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը