Իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ լարված է մնում

Հայաստանի ԶՈՒ զինծառայողները դիրքերում, արխիվ

Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», - ասված է հաղորդագրությունում

Հայկական կողմը, ըստ Պաշտպանության նախարարության, դիմել է համարժեք գործողությունների, ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Ադրբեջանական կողմը, իր հերթին, հաղորդում է հայկական Զինված ուժերի կողմից հրետանու կիրառման մասին։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։

Հայկական կողմն այդ հաղորդմանը դեռ չի արձագանքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմն այսօր գնդակոծել է հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվել