Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունն է եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման առանցքում։
Կողմերը շեշտել են սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը, վերահաստատել ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումը․ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է բոլոր ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում։ Հայտարարությունից մեկ տարի անց էլ սակայն այս կետն ամբողջությամբ չի իրագործվել։
Ըստ ԱԽ հաղորդագրության, Գրիգորյանն ու Կոպիրկինն անդրադարձել են նաև հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը Մոսկվայում քննարկելու է ճանապարհները վերաբացելու հարցերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք. Օվերչուկը՝ ՓաշինյանինՀիշեցնենք՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր երկօրյա այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի ղեկավարների իններորդ հանդիպմանը։