Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ թուրքական կողմի, Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն «մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, նախ և առաջ՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։

Հեռախոսազրույցը կայացել է հայ-ադրբեջանական սահմանին սրված իրադրության ֆոնին: Այս մասին հատուկ հիշատակում, սակայն, թուրքական կողմի հաղորդագրության մեջ չկա։