ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Կրեմլին հստակեցնել իր մտադրությունները Ուկրաինայի հարցում։
«Ցանկացած հավելյալ սադրանք, կամ՝ ագրեսիվ քայլ Ռուսաստանի կողմից, լրջագույն մտահոգության առիթ է», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
Մի քանի շաբաթ է՝ արևմտյան առաջնորդները ահազանգում են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի անսովոր ակտիվության մասին։
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարցը քննարկել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ, և հատուկ զգուշացրել է Ռուսաստանին, որ ռազմական դաշինքը կանգնած է Ուկրաինայի կողքին։
Անցած շաբաթ էլ Միացյալ Նահանգների պետքարտուղարն էր Վաշինգտոնում հյուրընկալել ուկրաինացի գործընկերոջն ու Մոսկվային նախազգուշացրել. «Ռուսաստանը կարող է լուրջ սխալ գործել՝ փորձելով կրկնել այն, ինչ արեց 2014-ին, երբ սահմանի երկայնքով տեղակայված ռուսական զինված ուժերն անցան Ուկրաինայի ինքնիշխան տարածք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու մասին. Փրայս