Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ծննդկան է մահացել. ԱՆ

Մահացել է 28 տարեկան ծննդկան, ում մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է կորոնավիրուս, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, նշում են նախարարությունից: