Երեկ երեկոյից ադրբեջանական շարժ է նկատվել Վերին Շորժայի սահմանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Հայ դիրքապահները, Վերին Շորժայի համայնքապետի խոսքով, համարժեք պատասխան են տվել։ Ըստ Երանոսյանի՝ այս պահին իրավիճակը սահմանի այս հատվածում հանդարտ է:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ադրեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ներկա պահին ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։