Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոն հեռացել է հայրենիքից

Ճապոնիայի նախկին արքայադուստր Մակոն, ով հոկտեմբերին ամուսնացել է երկրի շարքային քաղաքացու հետ՝ դրանով իսկ կորցնելով թագավորական ընտանիքի անդամի կոչումը, հեռացել է հայրենիքից: Նա ամուսնու` Կեյ Կոմուրոն կիրակի օրը մեկնել են Միացյալ Նահանգներ։

Նորապսակները մտադիր են բնակություն հաստատել Նյու Յորքում, որտեղ աշխատում է Կոմուրոն։ Մակոն ցանկանում է այնտեղ համապատասխան աշխատանք գտնել։

Արքայադստեր ամուսնությունը միանշանակ չէր ընդունվել հանրության և մամուլի կողմից։ Հարսանեկան որևէ արարողություն չէր անցկացվել։

Մակոն հրաժարվել է նաև ավելի քան մեկ միլիոն դոլարից, որը հատկացվում է կայսերական ընտանիքից հեռացող անդամներին։