«Մենք կարծում ենք, որ դա խնդիր է». Բայդենը՝ լեհ-բելառուսական սահմանի իրավիճակի մասին

ԱՄՆ իշխանությունները ծայրաստիճան մտահոգված են լեհ-բելառուսական սահմանի իրավիճակի կապակցությամբ, որտեղ մի քանի հազար ներգաղթյալներ՝ հիմնականում Իրաքից և Սիրիայից, փորձում են ապօրինի կերպով մտնել Եվրամիության տարածք: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն իր մտահոգությունների մասին տեղեկացրել է ինչպես Բելառուսին, այնպես էլ Ռուսաստանին։ «Մենք կարծում ենք, որ դա խնդիր է», - ասել է Բայդենը։

Արևմտյան երկրները խստորեն դատապարտում են Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, թե Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արևելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, ապա նրանց ուղղորդում դեպի ԵՄ սահման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները դատապարտում են Բելառուսի պահվածքը