Ռուսաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական ու ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ժան -Իվ Լե Դրիանը, Ֆլորանս Փարլին և Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյոգուն 2+2 ձևաչափով հանդիպմանը «մտքեր են փոխանակել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»։
Այլ մանրամասներ Մոսկվան ու Փարիզը չեն հաղորդում։