Ամերիկան խիստ մտահոգված է լեհ-բելառուսական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է փոխնախագահ Քամալա Հարրիսը։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։ Լուկաշենկոյի վարչակազմը, կարծում եմ, ներքաշվել է շատ վտանգավոր գործունեության մեջ», - ասել է Հարրիսը՝ հավելելով, որ քննարկել է այս հարցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։
Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխանություններին՝ պնդելով, թե Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմը միտումնավոր Մերձավոր Արևելքից ներգաղթյալներ է տեղափոխում Բելառուս, ապա նրանց ուղղորդում դեպի ԵՄ սահման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները դատապարտում են Բելառուսի պահվածքը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարյուրավոր միգրանտներ մնում են Լեհաստանի սահմանի մոտ