Թուրքական խոշորագույն Turkish Airlines ավիաընկերությունը թույլ չի տա Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին թռչել Մինսկ՝ բացառությամբ դիվանագիտական անձնագրեր ունեցողների։ Այս մասին, վկայակոչելով բանակցությունների արդյունքները, Twitter-ում հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոհը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-Բելառուս սահմաններին միգրացիոն ճգնաժամից կարող են տուժել նաև Ռուսաստանն ու ԹուրքիանՄերձավոր Արևելքի վերոհիշյալ երկրների քաղաքացիները կազմում են միգրանտների մեծամասնությունը, ովքեր փորձում են Բելառուսի միջոցով հասնել Լեհաստան և ԵՄ այլ երկրներ։ Վերջին օրերին իրավիճակը հատկապես սրվել է բելառուսա-լեհական սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի և Լեհաստանի սահմաններին իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալԱվելի վաղ լեհական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին ԵՄ ներկայացուցիչների բանակցությունների մասին ոչ ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ Մինսկ միգրանտների հոսքը սահմանափակելու հնարավոր ուղիների վերաբերյալ։
Պաշտոնապես թուրքական ավիաընկերությունը սահմանափակումների մասին դեռ չի հայտարարել։ Turkish Airways-ը, ռուսական «Աէրոֆլոտ»-ի հետ միասին, երկու օր առաջ Bloomberg-ը նշել էր այն ավիաընկերությունների թվում, որոնց կարող են սպառնալ ԵՄ պատժամիջոցները՝ ենթադրաբար միգրանտներին Բելառուս տեղափոխելու համար: