Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները կարծում են, որ Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամը ստեղծել է Բելառուսը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նրանք դատապարտել են Բելառուսի պահվածքը:
Կողմերը պատրաստ են քննարկել Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ նրանց դեմ, ովքեր նպաստում են Լեհաստանի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ կարող է դադարեցնել ռուսական գազի մատակարարումը ԵՄ երկրներ։ Բելառուսով անցնում է Յամալ-Եվրոպա գազատարը։
«Մենք տաքացնում ենք Եվրոպան, իսկ մեզ դեռ սպառնում են, որ սահմանը կփակեն մեզ համար։ Իսկ եթե բնական գազն անջատե՞նք», - ասել է Լուկաշենկոն։
Եվրոպայում այս բոլոր սպառնալիքներն անընդունելի են անվանել։ Գերմանիան, որը գազ է ստանում Յամալ-Եվրոպա գազատարով, ուղիղ խոսում է Մինսկի դեմ նոր պատժամիջոցների մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան հաստատակամ է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների հարցում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-Բելառուս սահմաններին միգրացիոն ճգնաժամից կարող են տուժել նաև Ռուսաստանն ու Թուրքիան