Ռուսաստանի ռմբակոծիչները պարեկություն են իրականացրել Բելառուսի երկնքում

Ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչները զորախաղերի ժամանակ, արխիվ

Ռուսաստանը հայտնել է, որ իր ինքնաթիռները պարեկություն են անցկացրել և ստուգել են Բելառուսի հետ Միութենական պետության հակաօդային պաշտպանության համակարգը:

Ռուսաստանը ռազմավարական ռմբակոծիչներ է ուղարկել Բելառուսի օդային տարածք՝ այդ երկրի և Լեհաստանի միջև լարվածության սրման ֆոնին, որը կապված է միգրանտների հոսքի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի և Լեհաստանի սահմաններին իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պարեկությունն իրականացրել են երկու հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ, որոնք այնուհետև վերադարձել են ռուսական օդանավակայան։