Այսօր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների զինավանում բացվել է «Ռուսաստանյան փառքի ծառուղին», որում տեղադրված են 10 ականավոր ռուս պատմական գործիչների, այդ թվում՝ Ալեքսանդր Նևսկու, Ալեքսանդր Պուշկինի, Անտոն Չեխովի, Լև Տոլստոյի, Վասիլի Շուկշինի և Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները։
Ծառուղու բացման արարողությանը մասնակցել է նաև զորախմբի առաջին հրամանատար, այժմ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Ծառուղու բացումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման առաջին տարելիցին», - հաղորդում է Ռուսաստանի պաշտոնական ՏԱՍՍ գործակալությունը։
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ուժերի դուրսբերում բոլոր շրջաններից, խաղաղապահների տեղակայում, կարգավիճակի մասին ոչ մի խոսք. ինչ է ենթադրում համաձայնագիրը