Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Նա ամբողջովին պատվաստված է և որևէ ախտանշան չունի»,-հայտարարել է հավաքականի մարզիչը` միաժամանակ տեղեկացնելով, որ առաջիկա օրերը պաշտպանը կանցկացնի ինքնամեկուսացման մեջ։ Բացի այդ, մեկուսացվել են նաև թիմի անդամ չորս ֆուտբոլիստներ, որոնք վերջին օրերին շփումներ էին ունեցել Զյուլեի հետ։
Նրանց թվում են կիսապաշտպաններ Յոզուա Կիմիխը, Սերժ Գնաբրին, Ջամալ Մուսիալան և հարձակվող Քարիմ Ադեյեմին։ Թե քանի օր է շարունակվելու մեկուսացումը, գերմանական լրատվամիջոցները չեն նշում։
Հավաքականը պատրաստվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում երկու օրից հյուրընկալել Լիխտենշտեյնին, առաջիկա կիրակի էլ մեկնել Երևան՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության ընտրական մրցաշարում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆուտբոլ. Հայաստանը նվազագույն հաշվով զիջեց ՌումինիայինԸնդհանուր առմամբ, ընտրական մրցաշարի այս փուլում Գերմանիայի հավաքականը 21 միավորով գլխավորում է աղյուսակը և գործնականում լուծել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու խնդիրը, երկրորդ տեղում Ռումինիան է՝ 13 միավորով, որին 12-ական միավորով հաջորդում են Հյուսիսային Մակեդոնիան և Հայաստանը, Իսլանդիան 8 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է, և Լիխտենշտեյնը 1 միավորով եզրափակում է աղյուսակը: