Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Կարապետյանը Մոսկվայում մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Վերջին անգամ Կարապետյանը Մոսկվա էր մեկնել մոտ մեկ ամիս առաջ: Աշխատանքային այցի շրջանակում Կարապետյանը հանդիպել էր իր ռուս պաշտոնակցի՝ գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: