Իրավիճակը Լեհաստանի և Բելառուսի սահմանին մնում է ծայրաստիճան լարված Բրուժի-Կուժնիցա սահմանակետում, որտեղ երեկ հազարավոր ներգաղթյալներ, հիմնականում՝ Իրաքից, փորձել էին սահմանապահների դիմադրությունը ճեղքելով մտնել Լեհաստանի տարածք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկըԸստ տեղից ստացվող լուրերի, այս պահին միգրանտները գտնվում են չեզոք գոտում, որտեղ վրաններ են տեղադրվել։
Նախօրեին սահմանային կետ էին եկել Լեհաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը, և, ելույթ ունենալով սահմանապահների ու զինվորականների առջև, պնդել՝ «Լեհաստանը քննություն է հանձնում՝ ապացուցելու, թե որքանով է պատրաստ պաշտպանել իր սահմաններն ու անկախությունը»։
Ստեղծված իրավիճակի համար Վարշավան մեղադրում է Բելառուսի իշխող վարչակազմին և պնդում, թե Ալեքսանդր Լուկաշենկոն միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիություն, որը պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ՝ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ոտնահարելու համար։
Եվրահանձնաժողովի ղեկավարը երեկ կոչ է արել Միության անդամներին նոր սահմանափակումներ մտցնել Բելառուսի ղեկավարության հանդեպ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հարյուրավոր միգրանտներ այսօր փորձել են հատել Բելառուսի և Լեհաստանի սահմանըՄիգրանտների նկատմամբ Լիտվայի քաղաքականության դեմ բողոքի ցույց Վիլնյուսում