Ռուսական «Գազպրոմ»-ը խոստանում է այսօրվանից ավելացնել գազի մատակարարումները եվրոպական պահեստարաններ։ Ավելի վաղ այդ խնդրանքով ընկերությանը դիմել էր նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Եվրոպայի էներգետիկ շուկայում բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար»։
«Գազպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը խոստացել էր, որ ընկերությունը կսկսի գազ մատակարարել Եվրոպա, երբ կլցվեն ռուսաստանյան պահեստարանները։ Նրա խոսքով՝ դա տեղի էր ունենալու նոյեմբերի 8-ին: «Գազպրոմ»-ը Եվրոպայում, այդ թվում՝ Ավստրիայում և Գերմանիայում, ունի գազի ստորգետնյա պահեստարաններ։ «Ներկայումս այս ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալն աննշան է, շատ, շատ քիչ՝ 190 միլիոն խորանարդ մետրից մի փոքր պակաս», - ասել էր Միլլերը։
Գազի գները Եվրոպայում տարեսկզբից ի վեր ավելի քան եռապատկվել են, և եվրոպացի քաղաքական գործիչները բազմիցս կասկածներ են հայտնել Մոսկվայի հետ կապված՝ ասելով, թե «Գազպրոմ»-ը միտումնավոր փակում է փականը, որպեսզի ԵՄ երկրները ստիպեն հաստատել Բալթիկ ծովով անցնող «Հյուսիսային հոսք-2» գազատարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճգնաժամից հետո «Գազպրոմն» ու Մոլդովան ի վերջո համաձայնության եկան նոր պայմանագրի շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Economist․ Եվրոպացի սպառողները կարող են փոխարինել ռուսական գազը ադրբեջանականով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման