Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է այսօր Թբիլիսիի կենտրոնում լայնածավալ բողոքի ակցիա անցկացնելու մասին։
Ընդդիմության առաջնորդները նախօրեին վերջնագիր էին ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ պահանջելով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել մասնավոր հիվանդանոց: Նա արդեն 39-րդ օրն է բանտում հացադուլ է անում։ Պահանջը կատարելու համար 24 ժամ էին պահանջել։
«Վերջնագրի ժամկետը լրացել է։ Վաղը՝ նոյեմբերի 8-ին, ժամը 20:00-ին ազատության հաղթանակը պետք է սկսենք Ազատության հրապարակից», - հայտարարել է Նիկա Մելիան։
Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձի մասին հայտարարեց հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալեցին։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։