Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանը որոշակիացնելու բանակցությունների մեկնարկին, որին կհաջորդի սահմանի դեմարկացիան, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ խնդիրների երկարատև լուծումը տեսնելով սահմանագծման ու սահմանազատման գործընթացները սկսելու մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշում է, որ ռուսաստանցի սահմանապահները գտնվում են սահմանի առավել խնդրահարույց հատվածներում՝ կանխելու կոնֆլիկտային իրավիճակներն ու կարգավորելու միջադեպերը։
Մոսկվան նաև տրամադրված է եռանդուն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ «Համոզված ենք, որ համընդհանուր ճանաչված այդ ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։