Շվեդական ABBA հանրահայտ խմբի անդամները նոյեմբերի 5-ին միասին թողարկեցին «VOYAGE» ալբոմը։ Վերջին չորս տասնամյակում սա նրանց առաջին ալբոմն էր ու հավանաբար կլինի լեգենդար խմբի վերջին ալբոմը։
Չորս անդամներից կազմված խմբի հիթերի հեղինակ, երգիչ, երգահան Բյորն Ուլվեուսը «Ռոյթերս»-ին ասել է, թե մյուս երեքը կասեն սա վերջին անգամն է։
Ամուսնացած զույգերից կազմված ABBA-ն բեմ է բարձրացել դեռ 1972 թվականին ու առաջին հիթից՝ «Waterloo»-ից սկսած նրանց ստեղծագործությունների ավելի քան 385 միլիոն ալբոմ է վաճառվել։ Նրանք ամուսնալուծվեցին ու խումբը բաժանվեց անցած դարի 80-ականների սկզբին։