Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերն այսօր հաստատել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի մահվան մասին մամուլում հրապարակված լուրը։
«Այդ միջադեպը նախարարությանը հայտնի է, բայց ես չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել՝ հաշվի առնելով անձնական տվյալների ու ինֆորմացիայի պաշտպանությունը», - ասել է Բուրգերը լրագրողներին։
Ավելի վաղ Spiegel-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցը դուրս է ընկել դեսպանատանը պատկանող բարձրահարկ շենքի պատուհանից։