15 մարդ թունավորվել է «Տաշիր պիցցա»-ի՝ Երևանի կենտրոնի երկու կետերում․ ՍԱՏՄ

Արխիվային լուսանկար

Երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)՝ վկայակոչելով Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։

Հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

«Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող», - փոխանցում է ՍԱՏՄ-ը։

ՍԱՊԾ տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:

Մանրամասները տե՛ս այստեղ