Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուօղլուն Daily Sabah պարբերականին ասել է, որ Անկարան և Վաշինգտոնը կստեղծեն աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի երկու երկրների հարաբերությունները խոչընդոտող վիճահարույց խնդիրներով:
Նախարարի փոխանցմամբ, այդ խմբի օրակարգում կլինի նաև ռուսական արտադրության C-400 (S-400) տեսակի զենիթահրթիռային համակարգեր գնելու գործարքը, որը խստորեն քննադատել են թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները:
«Մենք կձևավորենք այդպիսի խումբ, ժամանակին այդ առաջարկը փոխանցել ենք ԱՄՆ-ին, հիմա էլ նրանց կողմից՝ նախագահ Ջո Բայդենից է եկել նման առաջարկ»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հռոմում գումարված «Մեծ քսանի» գագաթնաժողովի շրջանակում: