Ռուսաստանի Իրկուտսկի մարզում Ан-12 ինքնաթիռի կործանման հետևանքով, ըստ թարմացված տվյալների, զոհվել է 9 մարդ։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 5 անդամները և բեռն ուղեկցող 4 հոգի:
Վթարի ենթարկված օդանավը պատկանել է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը և, ըստ նախնական տվյալների, սնունդ է տեղափոխել Չուկոտկա։ Չորեքշաբթի երեկոյան ինքնաթիռը ռադարներից անհետացել է Յակուտսկից Իրկուտսկ թռիչքի ընթացքում՝ վայրէջքի ժամանակ։ Վերջին կապի ժամանակ անձնակազմը զեկուցել է երկրորդ շրջան կատարելու անհրաժեշտության մասին: Ընկնելուց հետո Ан-12-ը բռնկվել է։
Երկու «սև արկղերը» հայտնաբերվել են: Վթարի ամենահավանական վարկածներն են՝ օդաչուի սխալը, եղանակային պայմանները և տեխնիկական անսարքությունը։
Նախօրեին հաղորդվել էր ավիաաղետի հետևանքով 7 զոհվածների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրկուտսկի շրջանում կործանվել է Ан-12 տեսակի բեռնատար ինքնաթիռ