Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Մոսկվան կոչ է անում հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը:
«Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները միասնական են այն հարցում, որ անցած տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, Բաքուն և Երևանը բարձր են գնահատում ռուսաստանցի խաղաղապահների դերը, առանձին միջադեպեր կողմերը կարգավորում են փոխգործության հաստատված խողովակներով, ջանքեր են գործադրվում տրանսպորտային կապերը վերականգնելու համար»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Արարատ ՄիրզոյանՆրա խոսքով, Մոսկվան նաև աջակցում է «3+3» ձևաչափով Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարը, քանի որ բազմակող տարածաշրջանային համագործակցության զարգացումը բխում է այդ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից:
«Ձևաչափը կարող է և պետք է նպաստի թե՛ հին հիմնախնդիրների կարգավորմանը և թե՛ առաջարկի նոր մարտահրավերներին արձագանքելու լուծումներ»,- ասել է Զախարովան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «3+3» ձևաչափը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր լինել. քաղաքագետ