Թուրքական անվտանգության գլխավոր վարչությունը իրավական գործընթաց է սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան վերաբերյալ Թվիթերում լուրեր տարածող օգտատերերի նկատմամբ:
Կիբերանվտանգության հարցերով վարչությունը նման բովանդակությամբ 30 թվիթի հետքերով է գնացել և հայտնաբերել դրանց հեղինակներին: Ոստիկանության հաղորդմամբ, #ölmüş (մահացել է) հաշթագի միջոցով օգտատերերը ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով մանիպուլացնել հանրությանը:
30 հոգի կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահին վիրավորելու և զրպարտելու համար: Զուգահեռաբար, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն այսօր իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ նախագահ Էրդողանը ողջ առողջ է: