Նիդերլանդները վերկականգնում է կորոնավիրուսի զսպմանն ուղղված միջոցներն, այդ թվում` հանրային վայրերում, խանութներում և հիմնարկներում դիմակներ կրելու պարտադրանքը:
Նոյեմբերի 6-ից թանգարաններ, մարզասրահներ և բացօթյա ռեստորաններ ու սրճարաններ այցելելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել «կորոնաանձնագրերը»՝ COVID-19-ից կազդուրվելու կամ այդ հիվանդության դեմ ամբողջությամբ պատվաստվելու հավաստագրեր:
Վարչապետ Մարկ Ռյուտեն հայրենակիցներին հորդորել է առավել կարգապահ լինել այս ժամանակաշրջանում:
«Մեր սեփական պահվածքը վճռական նշանակություն ունի համավարակը զսպելու հարցում»,- ասել է Ռյուտեն: