Անցած մեկ օրում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 2256 նոր դեպք, նախօրեին նոր դեպքերի թիվը 2178 էր:
Ընդհանուր հաշվով Ադրբեջանում համավարակի բռնկումից ի վեր վարակվել է ավելի քան 537 հազար բնակիչ:
Անցած օրում մահացել է 21 հիվանդ, ընդհանուր հաշվով Ադրբեջանում COVID-19 հիվանդությունից 7 հազար 153 մարդ է մահացել: Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 30 հազար 280 հիվանդ: