Գլազգոյում հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ․

Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք Դոնբասի իրավիճակն ու անվտանգությունը։ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու բարեփոխումներին», - Թվիթերի իր էջում գրել է Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն. «Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինային»