Վրաստանի ընդդիմությունը պլանավորում է բողոքի ակցիաների շարք անցկացնել

Բողոքի ցույց Թբիլիսիում՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով, 14-ը հոկտեմբերի, 2021թ․

Վրաստանի ընդդիմադար «Ազգային միացյալ շարժումը» պլանավորում է բողոքի ակցիաների շարք անցկացնել:

Կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել է, որ Վրաստանի քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվելու՝ առաջինը նախատեսված է այսօր՝ Բաթումի քաղաքում, նոյեմբերի 3-ին՝ Զուգդիդիում, ինպես նաև Ռուսթավիի մեկուսարանի մոտ, որտեղ բանտարկված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Ազգային միացյալ շարժումը» չի ընդունում ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել են իշխող «Վրացական երազանքի» թեկնածուները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանքը» հաղթել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում