Իսրայելը բացել է սահմանները պատվաստված օտարերկրացիների համար

Իսրայել - Կորոնավիրուսի դեմ պատվաստում Թել Ավիվում, արխիվ

Իսրայելը 20 ամսվա ընթացքում առաջին անգամ բացել է իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ովքեր պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված պատվաստանյութերով։

Երկիր ժամանողները պետք է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստեր հանձնեն մեկնելուց 72 ժամ առաջ, այնուհետև՝ Իսրայելի օդանավակայանում:

Նոյեմբերի 15-ից Sputnik V պատվաստանյութի երկու դեղաչափով պատվաստված օտարերկրացիներին ևս թույլ կտան այցելել Իսրայել։