Թուրքիան մինչև տարեվերջ կսկսի սեփական արտադրության պատվաստանյութի զանգվածային թողարկումը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
Anadolu գործակալության փոխանցմամբ` Էրդողանը նաև նշել է, որ Անկարան պատրաստ է Turkovac կոչվող պատվաստանյութով կիսվել ողջ աշխարհի հետ։ Պատվաստանյութը մշակվել է Թուրքիայի առողջապահության ինստիտուտի և էրջիյեսի համալսարանի մասնագետների կողմից։
Turkovac-ի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը տեղի էր ունեցել ամռանը, դրան մասնակցել է շուրջ 40 հազար մարդ։