Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1587-ով, բուժվածներինը՝ 1586-ով, գրանցվել է մահվան ևս 44 դեպք

Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի1587 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամն` կատարվել է 16 հազար 578 թեստավորում:

1586 հոգի ապաքինվել է, գրանցվել է 44 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 հազար 326 դեպք, որոնցից 269 հազար 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 հազար 603 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է, հաղորդում է ԱՆ-ն:

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 97 հազար 421 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

Հոկտեմբերի 30-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրի հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:

Հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր, բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 64-ինը՝ ծանր, այդ թվում` երիտասարդ տարիքի անձինք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: