«Մոդերնա» պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: Այն Հայաստանին են նվիրաբերել Նորվեգիայի Թագավորությունը և Եվրոպական միությունը։
Նվիրատվությունն Առողջապահության նախարարությանն են հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։
Ավելի վաղ Հայաստանին ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ էր նվիրաբերել Լիտվայի կառավարությունը։
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։