Սերխի Բարխուանը նշանակվել է «Բարսելոնա» թիմի ժամանակավոր մարզիչ

FC Barcelona ակումբի ժամանակավոր մարզիչ Սերխի Բարխուանը, Բարսելոնա, 28 հոկտեմբերի, 2021թ.

Բարսելոնայի նույնանուն ֆուտբոլային ակումբն ունի ժամանակավոր մարզիչ: Ռոնալդ Կումանին աշխատանքից ազատելուց հետո ակումբի նախագահությունը որոշել է պաշտոնը միառժամանակ վստահել թիմի փոխարինողների մարզիչ 41-ամյա Սերխի Բարխուանին:

Կումանը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ կատալոնական թիմը վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է «Ռայո Վալեկանո» ակումբին:

Դա «Բարսայի» չորրորդ պարտությունն էր անցած վեց հանդիպումներում: Այսօրվա դրությամբ ակումբը Լա Լիգայում վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: