Ամերիկյան ավիաընկերությունները խնդրում են Պետքարտուղարությանը օգնել Ռուսաստանի օդային տարածքով թռչելու իրավունք ստանալու հարցում: Արդյունաբերական ասոցիացիան, որը ներկայացնում է ԱՄՆ-ի խոշոր ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ընկերությունները, Պետդեպերտամենտին խնդրել է այդ ուղղությամբ «շտապ միջոցներ ձեռնարկել»: Այդ մասին ասվում է նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։
Airlines for America ասոցիացիան, որը ներկայացնում է American Airlines-ը, Delta Airlines-ը, FedEx-ը և United Parcel Service-ը, խնդրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին միջամտել այս հարցում:
«Շատ ամերիկյան ավիաընկերություններ շտապ կարիք ունեն Ռուսաստանի օդային տարածքի վրայով թռիչքների լրացուցիչ իրավունքների՝ շուկայի կարիքները բավարարելու համար», - ասվում է նամակում:
Ասոցիացիան ավելացրել է, որ առանց հավելյալ իրավունքների՝ ԱՄՆ ավիաընկերությունները ստիպված կլինեն աշխատել այլընտրանքային անարդյունավետ երթուղիներով, ինչը կհանգեցնի տուգանքների՝ ուշացումների, տեխնիկական կանգառների, ածխաթթու գազի ավելցուկային արտանետումների համար: