Բրեքզիթից հետո Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև ջրային տարածքներում ձկնորսության չլուծված խնդիրները այսօր հասան լարվածության նոր աստիճանի։
Այն բանից հետո, երբ Բրիտանիան սահմանափակեց իր ջրային տարածքներում ֆրանսիացի ձկնորսներին արտոնագիր տրամադրելը, Ֆրանսիան իր ափերի մոտ բրիտանական երկու ձկնորսանավ է կալանել ու հայտարարել պատժամիջոցներ նախապատրաստելու մասին։
«Մեր համբերությունը սպառվում է»,- հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը, ասելով, որ Սենատը պատժամիջոցներ է պատրաստում Բրիտանիայի դեմ։
Բրիտանիայի ներքին գործերի նախարարը ֆրանսիական կողմի քայլերը «հիասթափեցնող» է համարել, իսկ շրջակա միջավայրի նախարարը խորհրդարանում ասել է, որ պատժամիջոցների դեպքում Լոնդոնը պատասխան միջոցների կդիմի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիան այլևս Եվրամիության անդամ չէ