Ըստ Զախարովայի` փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունից երեք կողմն էլ գոհ է

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ բոլոր կողմերը բարձր են գնահատում փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Մարիա Զախարովան, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկի մասին Թուրքիայի նախագահի հայտարարությանը, ասել է, թե Մոսկվան ճիշտ է համարում աջակցել այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին եռակողմ համաձայնագրի իրականացմանը և Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնմանը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերի լուծման լավագույն հարթակը եռակողմ աշխատանքային խումբն է, հավելել, թե խումբն արդեն ութ նիստ է անցկացրել, և բոլոր կողմերը գոհ են աշխատանքների ընթացքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները