Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել 4 զինծառայող. ՊՆ

Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով այսօր թեթև վիրավորում է ստացել Զինված ուժերի չորս զինծառայող, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդման` դեպքը տեղի է ունեցել արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկում:

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, հայտնում են նախարարությունից: