Եվրամիությունը ճանաչեց Հայաստանի քովիդ սերտիֆիկատները

Եվրահանձնաժողովն այսօր հաստատեց Հայաստանի ու Բրիտանիայի քովիդ սերտիֆիկատները Եվրամիության տարածքում ճանաչելու որոշումը։

«Այսօր մենք երկու նոր որոշում ընդունեցինք՝ հավաստելով, որ այդ երկու երկրների կողմից տրված COVID-19 վկայագրերը հավասարազոր են Եվրամիության COVID թվային վկայագրերին։

Չորս մայրցամաքների 45 երկրներ արդեն միացված են Եվրամիության համակարգին»,- տեղեկացնում է Եվրահանձնաժողովի Թվիթերի էջը։

Դա նշանակում է, որ ԵՄ քովիդ համակարգին միացված երկրների տրված վկայագրերը Եվրամիությունում ընդունվում են նույն պայմաններով, ինչպես ԵՄ քովիդ սերտիֆիկատները։