Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք պատրաստ ենք սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Այդ հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի հետ, քննարկում ենք, թե ինչպես է հնարավոր այդ գործընթացում առաջ շարժվել», - ասաց նա։
Վերջին շրջանում հայկական և թուրքական կողմերը նշում էին, թե հարաբերությունների կարգավորման համար դրական ազդակներ կան։
Մանրամասները տե՛ս այստեղ